Ռուսաստանը և Չինաստանը կարող են շուտով գազի մատակարարման համաձայնագիր ստորագրել
Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին Ռուսասստանը և Չինաստանը կարող են արևելյան երթուղով գազի մատակարարման վերաբերյալ միջկառավարական համաձայնագիր ստորագրել: Գրում է Russian.rtcom-ը:
Գազի մատակարարման վերաբերյալ պայմանագիրը կարող է ստորագրվել նոյեմբերին երկու երկրների նախագահների մակարդակով կայանալիք հանդիպման ընթացքում:
Այդ մասին հարցն այսօր քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Չիանաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի փոխվարչապետ Չժան Գաոլիի և «Գազպրոմ» ընկերության նախագահ Ալեքսեյ Միլլերի մասնակցությամբ՝ «Сила Сибири» գազատարի կառուցման մեկնարկի սկզբին նվիրված միջոցառման շրջանակներում: