Նորվեգիան Ուկրաինային որպես մարդասիրական օգնություն 1մլն. եվրո կտրամադրի
Նորվեգիան Ուկրաինային որպես մարդասիրական օգնություն 1մլն. եվրո կտրամադրի: Այդ մասին հաղորդել է Norsk Rikskringkasting կայքը: Գրում է Gazeta.ru-ն:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Նորվեգիայի արտաքին գործերի նախարար Բերգե Բրենդեն:
Բրենդեի խոսքով՝ Ուկրաինայի ներսում փախստականների թիվը կազմում է 150 հազար, որոնց բոլորին մարդասիրական օգնություն է անհրաժեշտ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նորվեգիացի նախարարները սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով կժամանեն Կիև: