Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը վաղը Կիև կժամանի
Սեպտեմբերի 2-ին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը պաշտոնական այցով կժամանի Կիև: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի մամլո խոսնակ Դանիել Հոլտգենը: Գրում է Russian.rt.com-ը:
«Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը վաղը հանդիպումներ կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինի հետ», - այդ մասին գլխավոր քարտուղարի մամլո խոսնակը գրառում է կատարել թվիթթերյան իր միկրոբլոգում: