Լուգանսկում ռմբակոծությունները չեն դադարում
Լուգանսկում ռմբակոծությունը չի դադարում և իրավիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այդ մասին հաղորդվել է տեղական իշխանությունների պաշտոնական կայքում: Գրում է Russian.rt.com-ը:
Բնակիչների տվյալներով՝ ականն ընկել է Դերժինսկ քաղաքի №57 դպրոցի սպորտային դահլիճի վրա, որի պատուհաններն ամբողջությամբ պայթել են: Հաղորդվել է նաև, որ ռմբակոծության ենթարկվել են «Околица» շուկայի տարածքը և կաթնամթերքի գործարանը:
Լուգանսկի բնակիչների խոսքով՝ քաղաքն արդեն բավական երկար ժամանակ է հոսանքազրկված է և ջրազրկված, բացակայում են նաև կապի միջոցները: