Կիևի իշխանությունների տվյալներով՝ գրեթե 700 ուկրաինացի զինվորական գերի է ընկել Դոնբասում
Գրեթե 700 զինվորական վերջին օրերի ընթացքում գերի է ընկել Դոնեցկի մարզում, ընդ որում նրանց 80%-ն Իլովայսկում տեղի ունեցած մարտերից հետո: Նման հայտարարությամբ այսօր հանդես է եկել գերիների փոխանակման հարցերով զբաղվող կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ռուբանը, ով ստեղծված իրավիճակն ուղղակի «աղետալի» է անվանել: Գրում է Russian.rt.com-ը:
Նա հրաժարվել է քննարկել մանրամասաներն այնքան ժամանակ, մինչև գերի ընկած զինվորականներն ազատ չարձակվեն:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի ներկայացուցիչ Լիսենկոն ևս հրաժարվել է մեկնաբանել Իլովայսկում տեղի ունեցածը: