Ցուցարարները գրավել են Պակիստանի ազգային հեռուստաընկերության շենքը
Հակակառավարական ցուցարարները ներխուժել են Պակիստանի ազգային հեռուստատեսության շենք: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները` PTV հեռուստաալիքը մի քանի ժամով դադարեցրել էր իր ելույթը:
Փոխանցվում է, որ բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը: