Մերկելը հստակ որոշում կայացրեց. Գերմանիան զենք կմատակարարի Իրաքին
Գերմանիան որոշում է կայացրել զենք մատակարարել Իրաքին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Փոխանցվում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որոշում է կայացրել Իրաք մատակարարել 30 փոխադրվող «Միլան» հակատանկային հրթիռային համալիրներ և դրանց 500 լիցք, 8 հազար գրոհային հրացան, 40 գնդացիր և 10 հազար ձեռքի նռնակ:
Նշվում է, որ այս որոշումը Գերմանիան կայացրել է, քանի որ նրանք կարծում են, որ ՝ դա անհրաժեշտ է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին դիմակայելու համար: