Օբաման չի կարողանում լուծել իր առջև ծառացած խնդիրները. սենատոր Մաքքեյն
Հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը՝ CBS Face the Nation հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի կարողանում լուծել իր առջև ծառացած խնդիրները՝ մասնավորապես «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների խնդիրը:
«Իսլամական պետություն» խմբավորումը պատմության մեջ ամենահարուստ և ամենաազդեցիկ ահաբեկչական խմբավորումն է, որը հարկավոր է ոչնչացնել»,-հայտարարել է Մաքքեյնը:
Բացի այդ, նա նշել է, որ ահաբեկիչներն ԱՄՆ-ի համար հանդիսանում են ուղիղ սպառնալիք: