Պուտինը մտադիր է մամոնտ կլոնավորել
Յակուտիա ուղևորության ընթացքում Վլադիմի Պուտինը այցելել է մամոնտների թանգարան:Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Հաորդվել է, որ Պուտինի համար հատուկ ցուցադրություն է կազմակարպվել հնագույն կենդանիների եզակի նմուշներով:
Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել մամոնտի ամբողջական կմախքի եզակի օրինակին, իսկ կմախքը ամբողջական է համարվում, եթե ոսկորների 75%-ը նույն կենդանուն է պատկանում:
Թանգարանում պահպանված է հսկայի փափուկ հյուսվածքները, ոսկորները և նույնիսկ արյունը հեղուկ վիճակով: Կենդանու տարիքը հասնում է 28.000-ի:
ՌԴ նախագահը հետաքրքրվել է, թե արդյոք հայտնաբերված նյութերը, փափուկ հյուսվածքները, կարող են կլոնավորման հիմք ծառայել: