Ռուսաստանն Ուկրաինա է ուղարկել 20 հազար զինվոր
Ռուսաստանի զինված ուժերը վերջին օրերին Ուկրաինա է ուղարկել 10-20 հազար ռուս զինվոր: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Պաշտպանության նախարար Ալեքսանդր Դանիլյուկը:
«Ռուսներն այս վերջին օրերին Ուկրաինա են ուղարկել 10-20 հազար զինվոր: Բացի այդ մինչ այդ էլ կային ռուս զինվորներ: Հարկավոր է դադարեցնել խաղալ, պետք է անցնել իրական գործողությունների»,-այս մասին Դանիլյուկը գրել է Facebook-յան իր էջում: