Հանրապետությունում տոնական տրամադրություն է տիրում. Ինչպե՞ս են դիմավորել սեպտեբերի 1-ն աշակերտները (լուսանկարներ)
Այսօր սեպտեմբերի մեկն է: Ուսումնական թոհուբոհն արդեն սկսված է: Operativ.am-ի թղթակիցը շրջել է հանրապետության դպրոցներով՝ փորձելով պարզել, թե ինչ տրամադրությամբ են այսօր դպրոց գնացել աշակերտները:
Անկախ նրանից դպրոցը սիրում ես, թե՝ ոչ, սեպտեմբերի 1-ը սիրված և սպասված տոն է բոլորի համար: Թերևս դա է պատճառը, որ հանրապետության դպրոցներում այսօր բարձր տրամադրություն էր տիրում:
Ավագ դպրոցները համեմատաբար սակավաթիվ էին, իսկ միջնակարգները՝ մարդաշատ: Այստեղ բարձր դասարանցիները հանդիսավոր կերպով ընդունեցին և դպրոց ուղեկցեցին առաջին դասարանցիներին:
Վարդուհի Ստեփանյան