Պուտինը և Պորոշենկոն համաձայնության են եկել
ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համաձայնության են եկել, որ Ուկրաինայի հարցը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով, իսկ իշխանության զավթումը ուժի միջոցով, երբեք չի կրկնվի: Այս մասին ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է "Воскресное время" ծրագրին տված հարցազրույցի ժամանակ:
«Ինձ թվում է, որ սա շատ լավ դաս էր մեզ բոլորիս համար: Այս հարցը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով: Մենք այս մասին համաձայնության ենք եկել Պյոտր Պորոշենկոյի հետ»,-հայտարարել է Պուտինը: