ՌԴ-ի դեմ կիրառվող պատժամիջոցները էական արդյունք չեն ունենա.ԱՄՆ-ի սենատ
Պատժամիջոցները,որոնք կիրառվում են և պետք է կիրառվեն ՌԴ-ի դեմ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով էական ազդեցություն չեն ունենա:Այս մասին գրում է «Газета.Ru»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ-ի սենատոր-դեմոկրատ Դայենն Ֆայնսթայնին:
Ֆայնսթայնը հավելել է,որ նա համաձայն չէ սպասել այնքան մինչև ՌԴ-ի տնտեսությունը վատթարանա:
«Ռուսները շատ համարձակ են և ցանկացած տնտեսական դժվարություններ կարող են հաղթահարել:Ես վստահ եմ,որ նրանք աշխատում են պատժամիջոցներին պատասխանել», - ասել է սենատորը:
Բացի այդ, նա նաև հավելել է,որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ ամուր է պահում երկիրը և պատժամիջոցները չեն կարող ազդել ՌԴ քաղաքացիների վրա: