Պուտինն առաջարկ է արել Պորոշենկոյին
Վլադիմիր Պուտինը կոչ է արել Կիևին անհապաղ սկսել Ուկրաինայի հարավ-արևելքում քաղաքական համակարգի և «պետականության» վերաբերյալ բանակցությունները: Այս մասին գրում է Газета.ru-ն:
Ըստ նրա՝ կոնֆլիկտի խաղաղ կարգավորումը անհնար է առանց բանակցությունների: Պետության ղեկավարի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հստակեցրել է, որ անկախության մասին խոսք չի եղել:
«Անհրաժեշտ է անհապաղ անցնել առարկայական, իմաստալից բանակցությունների տեխնիկական, ինչպես նաև քաղաքական հարցերի շուրջ» , - ասել է Պուտինը:
Պուտինը ավելացրել է, որ աշխարհազորայինները «խոստացված բանակցությունների ակնկալիքով չեն սպասելու, այն ժամանակ, երբ նրանց իսկ աչքի առջև կրակում են գյուղերի և քաղաքների վրա»:
Ռուսաստանի նախագահի այս դիտողությունը ԶԼՄ-ներում միանգամայն հասկանալի հուզում է առաջացրել, այնչափ, որ ուկրաինացիները կարծիք են հայտնել, որ Մոսկվան կողմ կլինի ինքնահռչակ հանրապետությունների անկախացմանը: