Քաղաքացի է ընկել Երևանյան լիճ
Օգոստոսի 31-ին, ժամը 11.37-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի է ընկել Երևանյան լիճ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խումբը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: