Իսրայելի վարչապետը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի նկատմամբ հաղթանակ տանելու մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանիահուն հայտարարել է, որ Իսրայելը հաղթանակ է տարել50 օր տևած հակամարտությունում Գազայի հատվածում: Այս մասին գրում է BBC-ն:
Նաթանիահույի խոսքով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը հասցվել է զգալի վնաս , և այն այժմ գտնվում է քաղաքական մեկուսացման մեջ: Իսրայելին հաջողվել է ոչնչացնել շարժման բազմաթիվ դիրքեր, ինչպես նաև՝ հազարավոր հրթիռներ:
Նաթանիահուն նաև ընդգծել է, որ իսրայելական բանակի ոչ ցամաքային գործողությունը Գազայի հատվածում երկարատև խաղաղություն կհաստատի: