Գերմանիան մտադիր է կրճատել գործազուրկ ներգաղթյալների նպաստը
Գերմանիայի կառավարությունը առաջարկել է օրենք ընդունել, ըստ որի կկրճատվեն Եվրամիության երկրներից այն ներգաղթյալների սոցիալական նպաստները, ովքեր չեն աշխատել վեց ամսից ավելի: Այս մասին գրում է BBC-ն:
Օրենքը նախատեսում է նաև երկրից արտաքսման և նույնիսկ բանտարկման հնարավորություն նրանց համար, ովքեր իրենց մասին դիտավորյալ սխալ տեղեկություններ են հայտնել;
Անցյալ տարի գերմանական 16 քաղաքների քաղաքապետեր կոչ են արել կառավարությանը լուծել արևելաեվրոպական գործազուրկ ներգաղթյալների խնդիրը, որոնց մի մասը գնչուական համայնքի ներկայացուցիչներ են: