ԱՄՆ-ն գիտակցում է, որ ռազմական փայլուն գործողություններից հետո կարող է հայտվել քաղաքական փակուղում
Կարծիքներ են հնչում, թե Իրաքի և Սիրիայի տարածքների մի մասը վերահսկող իսլամիստներին կարելի է հաղթել միայն լայնածավալ ռազմական գործողությունների միջոցով:
Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ ամերիկյան զորքերը ընդամենը հաշված օրերի ընթացքում անգամ առանց տանկերի կոչնչացնեն Ջիհադիստների բոլոր հենակետերը:
Վերջին պատերազմական գործողությունները Իրաքում փաստեցին, որ ամերիկյան բանակները դեռևս անգերազանցելի են: Բայց այստեղ խնդիրը գեր ճշգրիտ և հաջողված ռազմական գործողությունների մեջ չէ: Անշուշտ 1998 թվականի ՙՙ Աղվես անապատում՚՚, 2003 թվականի ՙՙ Իրաքյան ազատություն՚՚ ռազմական գործողությունները նոր խոսք էին ռազմարվեստի պատմության մեջ, բայց պետք է փաստել, որ քաղաքական տեսանկյունից ԱՄՆ-ը ոչ միայն պարտություն կրեց, այլ նաև հայտնվեց բավականին ծանր իրադրության պայմաններում:
Անցյալի դառը փորձը հաշվի առնելով ԱՄՆ-ը ավելի քան երբևէ գիտակցում է, որ ռազմական փայլուն գործողություններից հետո կրկին կարող է հայտվել քաղաքական փակուղում, որը այս անգամ կարող է ավելի ծանր հետևանքներ ունենալ:
Կարպիս Փաշոյան, ֆեյսբուք