Ողբերգական ավտովթար. պապը, որդին և թոռը մահացել են. shamshyan.com
shamshyan.com-ը գրում է. Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի վարչական տարածքում՝ Կեռ-Հողեր կոչվող սարում, ավտոմեքենա է գլխիվայր շրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին վթարի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ քննչական խումբը՝ Գուգարքի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Մհեր Անտոնյանի, քննչական բաժանմունքի պետ Արամ Ավագյանի գլխավորությամբ:
Մանրամասներն՝ այստեղ: