Եմենում ինքնաթիռը վթարի է ենթարկվել. օդաչուն մահացել է
Ուսումնավարժական ինքնաթիռը Եմենում վթարի է ենթարկվել:
Ինչպես հայտնել են արաբական ԶԼՄ-ները` օդաչուն տեղում մահացել է: Ողբերգությունը տեղի է ունեցել, երբ Л-39 օդանավը իջել է ռազմական բազայում:
Միջադեպի հետ կապված կատարվում է հետաքննություն:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: