Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
Շվեյցարիան Ուկրաինայի իրավիճակի հետ կապված Ռուսասատանի դեմ պատժամիջոցներ կկիրառի:
«11 անուն է ավելացվել այն ցանկին, որի մեջ գտնվողներին արգելվում է ֆինանսական գործունեություն ծավալել: Ռուսական 5 բանկի մուտքը կսահամանափակվի դեպի կապիտալի շուկա»,-ասվում է հաղորդագրությունում:
Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն չորեքշաբթի, Մոսկվայի ժամանակով 20:00-ին:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: