Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 26-ից 27-ը)
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' օգոստոսի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 10-ը, խարդախության 7 դեպքից' 6-ը, խուլիգանության 3 դեպքից' 2-ը: Կաշառակերության' 2, յուրացման և շորթման 1-ական դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է գողության 5 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության փորձի և գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 17-ը' ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: