Յացենյուկը հայտարարել է Ռուսաստանի մտադրությունների մասին
Ուկրաինայի վարչապետ Յացենյուկը հայտարարել է, որ իրեն հայտնի է Ռուսաստանի ծրագրերը. այս տարվա ձմռանը դադարեցնել ռուսական գազի տարանցումն Ուկրաինայով դեպի ԵՄ: Այս մասին հայտնել է «Европейская правда»-ն:
Ըստ նրանց՝ ռուսական ըներությունները հանձնարարություն են ստացել Եվրոպայի տարածքում առավելագույնս գազ պահեստավորել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին Վլադիմի Պուտինն ու Պյոտր Պորոշենկոն Մինսկի բանակցությունների ժամանակ մի շարք տնտեսական և քաղաքական պայմանավորվածություններ են ունեցել:
Հայտարարվել էր, ՌԴ-ն Ուկրաինան և ԵՄ-ն պայմանավորվել են շարունակել գազի մատակարարման խորհրդակցությունները:
Այս մասին գրում է Lenta.ru-ն: