Դոնեցկում ռումբեր են նետվել Մշակույթի պալատի և հացի արտադրամասի ուղղությամբ. կան զոհեր
Դոնեցկում հրետանային արկն ընկել է Մշակույթի պալատի շենքի վրա, որի պատճառով մահացել է 3 մարդ: Այս մասին դեպքի վայրից հայտնել են ականատեսները:
Նրանց տվյալներով` Մոսկվայի ժամանակով 16:00-ին Ուկրաինայի զինյալներից դիվերսիոն խումբը հրետանային ռմբակոծություն է իրականացրել: Մշակույթի պալատին կից տները ևս տուժել են: Հրշեջ ծառայությունները փորձում են մարել կրակը: Դեպքի վայրում աշխատում են փորձագետներ:
Ստացված տեղեկությունների համաձայն` արկն ընկել նաև հացի արտադրամասի վրա, որը շարունակվում է այրվել:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: