Լավրովը Ռուսական երիտասարդական ֆորումում խոսել է Մինսկի բանակցությունների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մասնակցել է Ռուսական երիտասարդական ֆորում «Селигер-2014»-ին: Ինչպես սպասվում է կհնչի Ուկրաինայի իրավիճակի հետ կապված գնահատական, ինչպես նաև կխոսվի օգոստոսի 26-ին Մինսկում կայացած Մաքսային Միության առաջնորդների, Ուկրաինայի և ԵՄ ներկայացուցիչների համատեղ հանդիպման արդյունքների մասին:
Լավրովը վստահ է, որ մարդասիրական օգնութուն տրամադրելու երկրորդ փուլը վերջինը չի դառնա:
«Ուկրաինայում հրադադարը չի կարող խոսակցությունների «պատանդ» դառնալ: Բոլորը պետք է դադարեն կրակել»,- վստահ է նախարարը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: