Կարծում եմ՝ Ռոյսը ևս մի քանի տարի կմնա Բորուսիայում. Կլոպ
Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Մարկո Ռոյսի հնարավոր տեղափոխության մասին։ Գերմանացի ֆուտբոլիստին ցանկանում են ձեռք բերել «Բավարիան», «Բարսելոնան», «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ատլետիկոն»։
«Ես լավ կանխազգացում ունեմ։ Կարծում եմ, որ Ռոյսը եւս մի քանի տարի կմնա «Բորուսիայում»»,- Կլոպի խոսքը մեջբերում է ZDF-ը։
Հիշեցնենք, ըստ տարբեր աղբյուրիների, հաջորդ ամռանը Մարկո Ռոյսի տրանսֆերային արժեքը կազմելու է 25 կամ 35 միլիոն եվրո։
Ֆուտբոլային հասարակություն. ֆեյսբուք:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
https://www.facebook.com/249133601921862/photos/a.249266421908580.1073741827.249133601921862/307982016037020/?type=1