Մարդասիրական օգնությունն այս անգամ կուղարկվի Դոնեցկ
Աշխարհազորայինները ծրագրում են Ռուսաստանից Դոնեցկ ուղարկվող մարդասիարական օգնության նոր խմբաքանակ վերաբաշխել: Այս մասին Մոսկվայում հայտարարել է Նոր Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շտաբի ղեկավար Դենիս Պուշիլինը: Առաջին փուլում մարդասիրական օգնության ողջ խմբաքանակն ուղարկվել էր Լուգանսկ:
«Քաղաքը ծանր վիճակում է: Այնտեղ ջուր, կապի միջոցներ և պարենային արտադրանք չկա: Երկրորդ մասը մենք ակնկալում ենք Դոնեցկի համար»,-ասել է Պուշիլինը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: