Մինսկի բանակցությունները կարող են Դոնբասում իրավիճակի կարգավորման ազդանշան հանդիսանալ
Ուկրաինայի նախագահը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել հետ հեռախոսազրույցում ասել է, որ Մինսկի հանդիպումը հույս է ներշնչում, որ Ուկրաինայի արևելքում իրավիճակը կկարգավորվի:
Այս մասին հայտնել Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: Պորոշենկոն Մինսկի բազմակողմանի հանդիպումը դրական ազդանշան է համարում Դոնբասում իրավիճակի կարգավորման հետ կապված:
Ուկրաինայի և Գերմանիայի ղեկավարները քննարկել են հետագա միջազգային բանակցությունների ձևաչափերը`մասնավորապես հաշվի առնելով Նորմանդիայի և Ժնևի աշխատելաոճը:
Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը: