ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ Մոսկվան և Վաշինգտոնը գաղտնի բանակցություններ չեն վարում ուկրաինական թեմայի շուրջ:Գրում է Russian.rt.com-ը:
«Մեկնաբանելով ի հայտ եկած Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև որոշ «գաղտնի բանակցությունների» մասին տեղեկությունները, պետք է ընդգծենք, որ ֆիննական Բոյստո կղզում ուկրաինական թեմայի շուրջ հունիսի վերջին տեղի է ունեցել ընդամենը փորձագիտական հանդիպում: Սակայն խոսքը չի վերաբերում երկու երկրների պաշտոնական անձանց միջև խորհրդակցություններին, այլ բազմաթիվ ռուս և ամերիկացի ոչ կառավարական կառույցների և ակադեմիական համայնքների մակարդակով շփումներին», - ասվել է գերատեսչության հայտարարության մեջ:
Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ հանդիպման հասարակական բնույթի մասին վկայում է քննարկման ավարտին պատրաստված փաստաթուղթը: