Ուկրաիանյի արևելքում մեկ օրվա ընթացքում 13 զինծառայող է զոհվել
Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ներկայացուցիչ Անդրեյ Լիսենկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն՝ վերջին մեկ օրվա ընթացքում 13 զինծառայող է զոհվել, իսկ ևս 36-ը՝ վիրավորվել: Այդ մասին հայտնել է «Интерфакс» գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Նախօրեին մենք 13 զինծառայող ենք կորցրել, իսկ 36-ը վիրավորվել են», -հայտարարել է Լիսենկոն:
Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ազգային Հանրապետության զինյալները գերի են վերցրել չորս ուկրաինացի սահմանապահների: