Ուկրաինացի լրագրողները դատապարտում են Պորոշենկոյի պահվածքը Մինսկում
Ուկրաինայի ԶԼՄ-ները կարծում են, որ Պորոշենկոն չափազանց զուսպ է եղել Մինսկի բանակցությունների ժամանակ: Երբ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահները ձեռք են սեղմել, որն ավանդական դիվանագիտական նորմ է համարվում, ուկրաինացի լրագրողները դատապարտել են Պորոշենկոյին: Նրանք կարծում են, որ նախագահը չափազանց խաղաղասեր վերաբերմունք է ցուցաբերել Մինսկում:
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմիկինը լրագրողներին հայտնել է, որ իշխանությունները խաղաղություն են ցանկանում և փորձում են օգտագործել յուրաքանչյուր հնարավորություն, որը տրված էր Մինկսկում կայացած հանդիպման ժամանակ:
Պուտինի ու Պորոշենկոյի հանդիպումը մոտ 2 ժամ տևել է, սակայն չեն քննարկել Ուկրաինայի զինադադարի հանգամանաից պայմանները: Պուտինը հայտարարե է, որ ՌԴ-ն և Ուկրաինան կարևոր են համարում վերսկսել գազի և Էներգիայի հարցերով խորհրդատվությունը:Այս մասին գրում է Vz.ru-ն: