Քաղաքացին արգելափակվել է վերելակում
Օգոստոսի 27-ին, ժամը 11.02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի վերելակում քաղաքացի է արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հատուկ մասնագետի հետ համատեղ արգելափակումից դուրս են բերել Հ. Գ.-ին (ծնվ.1991թ.):