Սիրիան ապրիլին 8 անգամ քիմիական զենք է կիրառել. ՄԱԿ
"Agence France-Presse" գործակալության փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հանձնաժողովի զեկույցի համաձայն՝ Սիրիայի իշխանություններն ապրիլ ամսվա ընթացքում 8 անգամ քիմիական զենք են կիրառել: Գրում է Gazeta.ru-ն:
ՄԱԿ-ի տվյալներով՝ ընդհանուր առմամբ ութ հարձակում է իրականացվել:
«Հիմքեր կան ենթադրելու, որ Սիրիայի տարածքում քիմիական նյութերից հավանաբար քլոր է կիրառվել: Ապրիլ ամսին տաս օրվա ընթացքում ութ նման դեպք է գրանցվել», - ասվել է զեկույցի մեջ:
Հուլիսին Պենտագոնը հաղորդել էր Սիրիայում քիմիական զենքի լիակատար ոչնչացման մասին: