Ավակովը, Յացենյուկը և Տուրչինովը լքել են «Батькивщина» կուսակցության շարքերը
Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը և վարչապետ Արսենի Յացենյուկը լքել են «Батькивщина» կուսակցության շարքերը: Այդ տեղեկության մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը: Գրում է Gazeta.ru-ն:
«Քաղաքական տարբեր հայացքներ ունենալը դեռևս չի նշանակում բախման մեջ մտնել և հեղեղել միմյանց մեղադրանքներով և կեղտով: Ես «Батькивщина» կուսակցության անդամ ընկերներ ունեմ: Ինձ այդ մարդկանց հետ շատ կապող հանգամանքներ կան և հույս ունեմ, որ շփման շատ ընդհանուր և լավ առիթներ կունենք», - գրել է Ավակովը:
Ավակովը հայտարարել է նաև կուսակցության շարքերը լքելու իր որոշման մասին: