Ի՞նչ դիրքորոշում ունեն ՌԴ-ն և ԱՄՆ-ն հայ-թուրքական հարաբերությունների հարցում. պարզաբանում է քաղաքագետը
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև սահմանային լարվածությանն ու Սոչիում կայացած եռակողմանի հանդիպմանը:
Ըստ քաղաքագետի՝ հանդիպումը ցույց տվեց, որ ՌԴ-ն և ԱՄՆ-ն լրիվ տարբեր դիրքորոշում ունեն հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
«Ռուսասատանը կոչ է անում պահպանել ստատուս քվոն, մինչդեռ Ուորլիքը հայտարարում է, որ ստատուս քվոն այլևս անհանդուրժելի է: Բայց եկեք մտածենք, թե ո՞ւր ենք գնալու, եթե դուրս գանք ստատուս քվոյից»,-նշեց քաղաքագետը՝ ընդգծելով, որ մեզ ձեռնտու է խաղաղ, բանակցային գործընթացը:
Անդրադառնալով ապրիլի 24-ին Էրդողանի կամ թուրք այլ պաշտոնյաների հավանական այցին Հայաստան՝ քաղաքագետը հայտնեց այն կարծիքը, որ այցի հավանականությունը փոքր է, մինչդեռ քաղաքական դաշտում քայլեր կանխորոշելը շատ դժվար է:
Վարդուհի Ստեփանյան