Ուկրաինայի խնդրով շփման խումբը պետք է վերսկսի աշխատանքը մոտակա օրերին. Կրեմլ
Ուկրաինայի խնդրով միջազգային շփման խումբը պետք է վերսկսի աշխատանքները մոտակա օրերին: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը: Գրում է Russian.rt.com-ը:
ИТАР-ТАСС գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ Պեսկովը հանդես եկել նախօրեին Մինսկում կայացած ՌԴ-ի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Պյոտր Պորոշենկոյի կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունը մեկնաբանելիս:
«Շփման խումբը մոտակա օրերին կվերսկսի աշխատանքները», - հայտարարել է Պեսկովը գործակալության թղթակցին տված հարցազրույցի ընթացքում: