Շվեդիայի կառավարությունը կթույլատրի ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին մուտք գործել երկրի տարածք
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ Շվեդիայի կառավարությունը մտադիր է աջակցել ՆԱՏՕ-ի արձագանքման ուժերին թագավորության տարածք մուտք գործելու իրավունք ընձեռող պայմանագրին միանալը: Գրում է Russian.rt.com-ը:
«Մենք բավական առաջ ենք շարժվել բանակցությունների ընթացքում: Կառավարության որոշումը կարող է կայացվել հինգշաբթի», - նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարար Կարին Էնստրյոմը:
Պայմանագիրը նախատեսում է, որ ղեկավար երկիրը կարող է պետք է ապահովի արձագանքման ուժերի անվտանգությունը ցամաքում, ջրում և օդում: