Հյուրանոցային բիզնեսը Երևանում շարունակում է ծաղկել
«Հրապարակ» թերթը գրում է. «Թվում է՝ Երևանը ծանրաբեռնված է հյուրանոցներով, սակայն հյուրանոցային բիզնեսը շարունակում է ծաղկել: Վերջին ամիսներին Երևանում մի քանի նոր հյուրանոցներ են բացվել:
Իսահակյան, Շիրակի, Ամիրյան, Արամի փողոցներում: Շիրակի փողոցի հյուրանոցի սեփականատերը, մեր տեղեկություններով, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի քրոջ ամուսինն է, Ամիրյան փողոցինը՝ Չարենցի դպրոցի հարևանությամբ բացված, Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանինն է»:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: