Քննչական կոմիտեում նշանակումներ դեռ չեն արվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Աղվան Հովսեփյանի Քննչական կոմիտեի ձևավորման աշխատանքները շարունակվում են։ Թեև դեռ ամիսներ առաջ հայտնի էր, թե ովքեր են աշխատելու այստեղ, իսկ դրանց թվում, բացի ՊՆ և ոստիկանության քննչականի ողջ աշխատակազմից, Գլխավոր դատախազության նախկին կադրերն են լինելու, սակայն նշանակումներ դեռ չեն արվել։
Ֆինանսական հատկացումներն արվել են, այժմ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ Կոմիտեի կառուցվածքի նախագծի փաթեթն արդեն ներկայացվել է կառավարություն և առաջիկա նիստերից մեկում կհաստատվի, որից հետո կլինեն նշանակումները։
Քննչականի մամուլի խոսնակն ասաց, որ ստեղծվել են գույքագրման հարցերով աշխատանքային խմբեր ոստիկանությունում և ՊՆ-ում, ապա հաշվառված գույքը կտեղափոխվի Քննչական կոմիտե»։
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: