1 կամ 1,5 տարի ծառայած զինվորը կարողացավ դիմակայել դիվերսիոն հարձակումներին և հակահարված տալ ցանկացած հարձակման. Կոմանդոս
«Ադրբեջանի սահմանը պաշտպանում է այնտեղ ապրող բազմազգ էթնոսը, որը մեծ պրոբլեմներ ունի, որոնցից ամենակարևորն ինքաճանաչումն ու կրոնական հավասարությունն է: Ուստի հասկանալի, որ երկու կողմերն էլ չեն ուզում պատերազմել»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ հավելելով, որ սահմանում կանգնած են զորակոչիկներ, ովքեր պաշտպանում են իրենց երկիրը, բայց ոչ մեր զինվորն է ուզում պատերազմել, ոչ էլ՝ իրենց:
Կոմանդոսը ստեղծված իրավիճակում ամենամեծ դերակատարությունը վերագրում է Ալիևին, ով փորձում է Հայաստանի սահմանում լարվածություն ստեղծել: Ալիևը մի կողմից փորձում է լարված պահել հայկական կողմին, մյուս կողմից էլ փորձում է Ադրբեջանում ստեղծել պատրանք համաձայն որի՝ ադրբեջանական կողմը պատրաստ է մեզ հետ կռվելու:
Բանախոսն ընդգծեց, որ ցավոք մեր կողմն էլ զոհեր ունեցավ, բայց մեր մեկ կամ մեկ ու կես տարի ծառայած զինվորները կարողացան դիմակայել դիվերսիոն հարձակումներին և հակահարված տալ ցանկացած հարձակման:
Վարդուհի Ստեփանյան