Մենք էլ համբերություն ունենք, որ սպառվում է. Կոմանդոս
«Երբ մի այտիդ ապտակում են, մյուսն էլ դեմ տուր»: Այս պատվիրանն այլևս չի գործում մեր օրերում: Ավելին, Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Տեր-Թադևոսյանը համոզված է, որ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության համար պետք է դրա հակառակը կիրառել:
«Մենք էլ համբերություն ունենք, որ սպառվում է: Մենք պետք է հասկանանք, թե պաշտպանության ինչ աստիճան ունենք: Մենք ոչ թե պետք է սպասենք, որ հարձակվեն մեզ վրա, այլ մենք պետք է հարձակվենք: Եթե մենք չհարձակվենք, նրանք կհարձակվեն»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Կոմանդոսը:
Անդրադառնալով իր առաջարկի վերաբերյալ ՊՆ արձագանքին՝ Կոմանդոսը նշեց, որ ՊՆ-ն ընդհակառակը առաջարկում է խաղաղության կոչեր անել, մինչդեռ մենք պետք է ոչ թե տեղներս նստած գուշակենք թշնամու հաջորդ հարձակումը, այլ ինքներս նախահարձակ լինենք ու մեզ հարգել տանք:
Վարդուհի Ստեփանյան