Հարբած ադրբեջանցու պատճառով Դուբայ-Մոսկվա ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում (տեսանյութ)
ՏեսանյութերՌուսական «Аэрофлот» ավիաընկերության օդանավը, որն այս գիշեր Դուբայից ուղևորվել է Մոսկվա, արտակարգ վայրէջք է կատարել Երևանում: Ուղևորներից մեկը սկսել է բարձր խոսել և իրեն ավելորդություններ թույլ տալ օդանավում: Այս մասին հայտնում է РИА Новости-ին:
Ականատեսներից մեկի խոսքով`ինքնաթիռում եղել են շատ երեխաներ, իսկ տղամարդը սկսել է իրեն շատ վատ պահել երեխաների հետ: Ուղեկցորդուհիները փորձել են հանգստացնել նրան, սակայն չի հաջողվել և գործին խառնվել են տղամարդ ուղևորները:
Օդանավը «Զվարթնոց»-ում վայրէք է կատարել առավոտյան ժամը 05.00-ին և այնտեղ գտնվել մոտ 2,5 ժամ: Պատճառը հարբած ուղևորն է եղել, ով իրեն ոչ ադեկվատ է պահել օդանավում: Պարզվել է, որ նա Ադրբեջանի քաղաքացի է: