Վարչապետը ներքին հրահանգ է տվել պարտադիրը կիրառե՞լ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով այս օրերին մասնավոր շատ ընկերությունների ղեկավարներ ստիպում են աշխատակիցներին պարտադիր կենսաթոշակային ֆոնդ ընտրելու համաձայնագիր ստորագրել:
Հիմնական ահազանգերը եկել են բանկերից, որտեղ պատճառաբանել են, թե վարչապետը ներքին հրահանգ է տվել պարտադիրը կիրառել: Օրերս ՀՀԿ նիստին շտապող ՀՀ վարչապետից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է նման հրահանգ տվել:
Սակայն նա կտրուկ հերքեց լուրը՝ ասելով, թե իր անունից որևէ մեկն իրավունք չունի նման հրահանգի մասին խոսել. «Քաղաքացիներն ազատ են ֆոնդեր ընտրելու կամ չընտրելու հարցում, պարտադիր ոչինչ չկա»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: