Ծեծկռտուք «ռիչ» սրճարանի մոտ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություներով' օգոստոսի 24-ին' գիշերը ժամը 2:15-ի սահմաններում, Կարապի լճի հարևանությամբ գտնվող «Ռիչ» սրճարանում ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ըստ ականատեսների' միջադեպի կիզակետում եղել են Իսպանիայի 3 քաղաքացիներ, որոնք անհասկանալի պատճառներով սկսել են սրճանանում ծեծել միմյանց:
Գիշերը' նշված ժամին, սրճարանի հարևանությամբ այնպիսի իրարանցում է սկսվել, որ ոստիկանները մի կերպ են կարողացել հանդարտեցնել իրավիճակը՝ օտարերկրացիներին ոստիկանություն բերման ենթարկելով»:
Առավել մանրամասն՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: