Վենետիկում ցանկանում են դատել Օբամային և Պորոշենկոյին Ուկրաինայի պատերազմի համար
Վենետիկում ցանկանում են դատել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային Դոնբասում տեղի ունեցած իրադարձությունների համար: Այս մասին գրում է Gazeta.ru կայքը՝ հղում անելով «Վենետոյի կառավարություն» կազմեկերպության նախագահ Ալբերտ Գարդինին հայտարարությանը ֆեյսբուքում:
Նշենք, որ այդ կազմակերպությունը հանդես է գալիս որպես Իտալիայի հյուսիսային մասի անկախացման կողմնակից: