Կարմիր խաչը պարաստակամություն է հայտնել օգնելու Լուգանսկի բնակիչներին
Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել մասնակցել Լուգանսկի բնակիչների հումանիտար օգնություն տրամադրելու հարցում: Այս մասին ասվում է կազմակերպության թվիթերյան էջում:
Ավելի վաղ՝ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հույս էր հայտնել, որ Կարմիր խաչը մասնակցություն կունենա հումանիտար օգնության բաշխման ընթացքում:
«Մեր թիմի ներկայացուցիչները Լուգանսկում հայտարարել են, որ մարդիկ ջրի, սնունդի և բժշկական պարագաների կարիք ունեն», - ասվում է հաղորդագրության մեջ: