ՀԱՄԱՍ-ը կհատուցի երեխայի սպանության համար. Իսրայելի վարչապետ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանիահուն հայտարարել է, որ պաղեստինյան զինված խմբավորում ՀԱՄԱՍ-ին սպասում է հատուցում 4-ամյա երեխայի սպանության համար: Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին, երբ ՀԱՄԱՍ-ի կողմից կատարված հրթիռային ռմակոծության հետևանքով զոհվել է մի փոքրիկ տղա:
Իսրայելի խաղաղ բնակչության շրջանում սա արդեն 4-րդ զոհն է հուլիսից ի վեր, երբ վերսկսել է հակամարտությունը: Ընդհանուր առմամբ իսրայելական կողմը 68 զոհ է տվել:
Հակամարտության հետևանքով արդեն մահացել են հազարավոր պաղեստինցիներ, որոնց մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել: