ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է դեպի Ուկրաինա ռուսական մարդասիրական շարասյան առաջխաղացմամբ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը իր անհանգստությունն է հայտնել առանց կիևյան իշխանությունների թույլտվության դեպի Ուկրաինա ռուսական մարդասիրական շարասյան առաջխաղացման մասին լուրերի կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Reuters-ը:
«Գլխավոր քարտուղարը խոր անհանգստությամբ հայտնում է, որ ռուսական շարասյունը հատել է Ուկրաինայի սահմանը, առանց ուկրաինական իշխանությունների թույլտվության»,- հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:
Պան Գի Մունի կարծիքով, Ռուսաստանի գործողությունները կարող են բերել տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը: