ՄԱԿ-ը խնդրում է արևելյան Ուկրաինային հումանիտար օգնություն ցույց տալու համար 33,3 մլն դոլար նվիրաբերել
ՄԱԿ-ը խնդրում է արևելյան Ուկրաինային հումանիտար օգնություն ցույց տալու համար 33,3 մլն դոլար նվիրաբերել:Այդ մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Այժմ մենք օգնության կարիք ունեցող շրջանների նախագիծ ենք պատրաստում: Խոսքը գնում է բժշկական օգնության, կրթության, սանիտարական նորմերի, ժամանակավոր կացարաներով ապահովման մասին: Մենք դոնորներին խնդրում ենք նվիրաբերել անհրաժեշտ 33,3 մլն դոլար գումարը»,- ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը: