Լիտվայի Արտաքին գործերի նախարարություն. Ուկրաինայում պատվավոր հյուպատոսը սպանվել է
Լիտվայի Արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչյուսը պնդում է, որ Լուգանսկում լիտվական պատվավոր հյուպատոս, Ուկրաինայի քաղաքացի Նիկոլայ Զելենեցը սպանվել է: Լիտվայի Արտաքին գործերի նախարարությունը կասկածում է, որ սպանությանը կարող են հանցակից լինել Ուկրաինայի հարավ-արևելքում գործող անջատողականները:
«Խորը կսկիծով նոր իմացա, որ Լուգանսկում Լիտվայի պատվավոր հյուպատոս Նիկոլայ Զելենեցը առևանգվել և դաժանորեն սպանվել է ահաբեկիչների կողմից»,- գրել է Լինկյավիչյուսը իր թվիտերյան էջում:
Անջատողականների կողմից այս տեղեկության հաստատում կամ հերքում առայժմ չկա: